Բան չեմ կարող ասել, կներեք, հորս հետ չեմ շփվել, չգիտեմ. Լուսինե Թովմասյանի ամուսինը՝ հոր կալանավորման մասին

Բան չեմ կարող ասել, կներեք, հորս հետ չեմ շփվել, չգիտեմ, դատարանի բակում News.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոր՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը՝ ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Նշենք՝ Արթուր Հովհանիսյանը «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի ամուսինն է:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է:
Այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։
Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։
Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։
Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։




