Բրեդ Փիթը ֆեյսլիֆթինգ է արե՞լ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրեդ Փիթը ֆեյսլիֆթինգ է արե՞լ




Շշուկներն այն մասին, որ Բրեդ Փիթը ֆեյսլիֆթինգ է արել, ակտիվացել են TikTok-ի տեսանյութից հետո, որում բժիշկը մեկնաբանում է նրա չծերացող տեսքը:

Այն բանից հետո, երբ Փիթին անցած տարի լուսանարեցին Ուիմբլդոնին, երկրպագուները 60-ամյա դերասանին կոչեցին իրական Բենջամին Բաթթոն՝ պնդելով, որ նա ծերանալու փոխարեն, կարծես, երիտասարդանում է:

Բրեդը 2008 թվականի «Բենջամին Բաթոնի տարօրինակ դեպքը» ֆիլմում մարմնավորել էր մի մարդու, ով հակառակ ձեւով է ծերանում:



Instagram-ի տեսանյութում կոսմետոլոգ եւ Առողջապահության ազգային ծառայության նախկին բժիշկ դոկտոր Ջոնի Բեթերիջը նշում է, որ կա հուշում, որը խոսում է այն մասին, որ Բրեդը գաղտնի կատարել է վիրահատություն, որը կարող էր արժենալ ավելի քան 100,000 ֆունտ ստեռլինգ:

Ինքը՝ դերասանը, չի մեկնաբանում այս լուրերը։ Սակայն բժիշկ Ջոնին՝ լոնդոնյան JB Aesthetics կլինիկայի հիմնադիրը, ենթադրում է, որ նա ձգել է դեմքը: «Այս լուսանկարների միջեւ կա երեք տարվա տարբերություն, եւ դեմքի միջին եւ ստորին հատվածներում փոփոխություններն ակնհայտ են։ Կարծում եմ՝ նա շատ լավ տեսք ունի այս կերպարանափոխության համար, եւ սա լավ արված վիրահատության հիանալի օրինակ է»։