«Սեւազգեստ կանայք» ֆիլմի չստացված կադրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սեւազգեստ կանայք» ֆիլմի չստացված կադրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը շարունակում է պտտվել մեծ էկրաններին, եւ մինչ այն կհասնի ավելի շատ հանդիսատեսի, Demq show-ն սոցիալակամ ցանցերում տարածում է այն, ինչ կինոյի սիրահարների համար ոչ պակաս հետաքրքիր է, քան հենց բուն արտադրանքը։ Խոսքն, իհարկե, ֆիլմի չստացված կադրերի մասին է։ Ի՞նչ զավեշտալի իրավիճակներում են հայտնվել դերասանները նկարահանումների ընթացքում, ո՞ր տեսարաններում են, հատկապես, ծիծաղել եւ ինչպե՞ս են թեթեւացրել ամնադժվար պահերը։ Այս ամենը երեւում է տեսանյութում։


Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։

Պատմության իրադարձությունները տեղի են ունենում մի տղամարդու հոգեհանգստի արարողության ժամանակ, երբ ընտանիքից ու հարազատներից բացի՝ «հրավիրվածների» ցանկում են լինում նաեւ նրա սիրուհիները, իսկ հանգուցյալի դուստրը փորձում է այնպես անել, որ մայրը չիմանա ամուսնու դավաճանությունների մասին: Այստեղից էլ սկսվում են ֆիլմի քաոսային իրադարձություները, որոնք համեմված են հումորային երկխոսություններով ու դրվագներով: