Հենրիխ Մխիթարյանի լուսանկարներն՝ Իտալիայի սուպերգավաթը ձեռքին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենրիխ Մխիթարյանի լուսանկարներն՝ Իտալիայի սուպերգավաթը ձեռքին




Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ Իտալիայի սուպերգավաթը ձեռքին: Լուսանկարներին կից գրել է. «Բարի լույս Չեմպիոններ»:

Նշենք, որ երեկ Իտալիայի սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին» ու նվաճեց երկրի սուպերգավաթը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպման ընթացքում։