BMW-ի գործարանում առաջին անգամ հումանոիդ ռոբոտներ կաշխատեն - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

BMW-ի գործարանում առաջին անգամ հումանոիդ ռոբոտներ կաշխատեն




Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն առաջին անգամ «աշխատանքի կընդունի» մարդանման ռոբոտների։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։

Figure կոչվող մոդելները կօգտագործվեն ընկերության՝ ԱՄՆ Հարավային Կարոլինայի գործարանում։

Ռոբոտները, որոնք հստակ թիվն ընկերությունը չի նշել, նախատեսված են հինգ առաջադրանք կատարելու համար, առաջադրանքներն աստիճանաբար կավելանան։

Figure-ի գործադիր տնօրեն Բրետ Ադքոքն ասել է, որ բացի BMW-ից, ռոբոտը կփորձարկեն նաև այլ ընկերություններ, սակայն հրաժարվել է հրապարակել դրանց անունները։