Աստղագուշակ՝ հունվարի 11-ի համար

ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ ամբողջ օրը կլիցքավորի դրական տրամադրվածությունը, որը կփոխանցեք նաեւ ձեր շրջապատին։ Եթե Խոյերը ինչ-որ խնդիրներ կամ տարաձայնություններ ունեն սիրելիի հետ, ժամանակն է դրանք հեշտությամբ լուծելու․ կարծես՝ օրը ստեղծված է դրա համար:
ՑՈՒԼԵՐ
Ինտերնետում, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթանալով՝ երբեք չէիք մտածում, որ երբեւէ կհանդիպեք ձեզ համապատասխան մեկին, եւ հնարավորություն կունենաք հարաբերություններ սկսելու։ Պարզվում է՝ կյանքում ամեն ինչ հնարավոր է։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հնարավոր են նոր հետաքրքիր ծանոթություններ, ռոմանտիկ ժամադրություններ, եթե տանը չմնաք, շատ հետաքրքիր եւ հագեցած օր կունենաք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր հարաբերությունները եւս մեկ հնարավորություն կստանան, երկրորդ քամին կբացվի, եւ հին գացողություններն ու կիրքը կվերադառնան: Վայելեք միմյանց:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր բոլոր հնարավորությունները կան հանդիպելու մի մարդու, ով կարող է արմատապես փոխել ձեր ողջ կյանքը։ Համակրանքը կառաջանա հանդիպումից անմիջապես հետո։
ԿՈՒՅՍԵՐ
Օրվա ընթացքում կուտակված էներգիան կարող է փոխադարձ վիրավորանքների եւ պահանջների պատճառ դառնալ, փորձեք համախմբվել եւ գոյատեւել այսօր:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր այն ամենում, ինչ վերաբերում է ձեր զգացմունքներին, պետք է վստահեք ձեր բնազդին։ Մի փորձեք խաղալ, եղեք անկեղծ, սա կօգնի ձեզ խուսափել թյուրիմացություններից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճներն այս օրը պետք է նվիրեն իրենց սիրելիներին։ Կազմակերպեք պայծառ ու հիշարժան հանգստյան օրեր։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ տանջում են կասկածները, որոնք հրահրել են չարակամներն ու բամբասողները։ Եվ մինչ երկուսդ էլ կխառնեք ամեն ինչ, արժե անկեղծորեն խոսել, սա պարզություն կհաղորդի ձեր հարաբերություններին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ժամանակ մի վատնեք վիրավորանքների եւ շահարկումների վրա, աշխատեք անկեղծ խոսել եւ պարզել, թե ինչ է կատարվում: Կարեւորը չլարվելն է, միգուցե դա կապված է աշխատանքի անախորժությունների հետ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Միայնակներն այսօր պետք է շատ բախտավոր լինեն սիրո հարցում, քանի որ մեծ է իրենց երկրորդ կեսին հանդիպելու հավանականությունը։
ՁԿՆԵՐ
Եթե դեռ ամուրի եք, ապա այսօրվա ծանոթությունը կարող է վերածվել ռոմանտիկ ժամադրության, որը կդառնա պայծառ ու գեղեցիկ բանի սկիզբ։


