Ո՞ւմ հարսանիքին սպասել 2024-ին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞ւմ հարսանիքին սպասել 2024-ին




Ամփոփել է 2023-ը ռանձնացրել ենք զույգերի, ում հարսանիքները, կարծես, սարերի հետեւում չեն:

Գեւորգ Մկրտչյան եւ Քրիստինա Հովհաննիսյան



Դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանն ու բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը 2023 թ-ի մարտի 23-ին են նշանադրվել։ Նրանց հարսանիքը նույն տարում տեղի չունեցավ, այնպես որ՝ դրան կարող ենք սպասել 2024-ին:

Իջին



Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինն ու սիրելին 2023-ին իրենց հարաբերություններն օրինականացրին ԶԱԳՍ-ում, սակայն հարսանիքը դեռ առջեւում է: Երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր,-«Հարսանիք դեռ չի եղել, այն ծրագրում ենք հաջորդ տարի՝ Դուբայում»:

Լիդուշիկ



Ամերիկաբնակ երգչուհին եւ ընտրյալը նախորդ տարի նշեցին՝ որպես զույգ միասին լինելու մեկ տարին: Չի բացառվում, որ այս տարի, գուցե, լինի նաեւ Լիդուշիկի մեծ հարսանիքը: