Հայտնիների ամանորյա հրապարակումները - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնիների ամանորյա հրապարակումները



Ի՞նչ են հայտնիները տեղադրել Ամանորին ու ինչպե՞ս են շնորհավորել իրենց հետեւորդներին։


Արփի Գաբրիելյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու՝ Ռոբերտի հետ։ Դերասանները լուսանկարվել են ամանորյա զարդարանքների ու ձյան փաթլիների ներքո՝ տոնական ու դասական կերպարներով։ Արփին կրել է սեւ փայլուն զգեստ, կարմիր շրթներկ, իսկ Միհրանն ու որդին՝ դասական սպիտակ վերնաշապիկ։ «Շնորհավոր Նոր տարի»՝ ֆոտոշարքը վերնագրել է Արփին։


Անդրեի կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, իրենց համատեղ գեղեցիկ լուսանկարն է հրապարակել՝ կից գրելով․ «Ուրախ Նոր տարի իմ սիրելիի հետ»։


Դերասանուհի Եվա Բաղդասարյանն էլ կիսվել է ամուսնու հետ համատեղ տեսանյութով, որում զույգը միանման գիշերազգեստներով է։ «Մեր բոլորի Ամանորը թող շնորհավոր լինի, լիքը սեր՝ բոլորիս սրտերում»,-գրել է Եվան։

 


Հնդկաստանաբնակ դերասանուհի Սիլվի Բարկովան իր ընտանիքի՝ ամուսնու եւ որդու հետ Նոր տարին դիմավորել է Մումբայի ժամանցավայրերից մեկում։ Դերասանուհին կրել է հնդկական սարի ու կիսվել իրենց հնդկական Ամանորի ֆոտոպատմությամբ։ «Նոր սկիզբը մոտ է, շնորհավոր Նոր տարի»,-անգլերենով գրել է Սիլվին։