Հայտնիներ, ովքեր բաժանվեցին 2023-ին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնիներ, ովքեր բաժանվեցին 2023-ին




Տարվա մեջ ոմանք գտնում են իրենց երկրորդ կեսերին, ոմանք՝ բաժանվում սիրելիներից։ Այս նյութում կխոսենք հենց բաժանությունների մասին, ավելի կոնկրետ՝ աստղային բաժանությունների Ո՞ր հայտնիները որոշեցին տարբեր ուղիներով քայլել։ Մնացի՞ն, արդյոք, նրանք ընկերներ՝ անգամ բաժանումից հետո։

Հյու Ջեքման եւ Դեբորա-Լի Ջեքման



Հյու Ջեքմանը եւ Դեբորա-Լին 27 տարի անց բարեկամաբար ավարտեցին իրենց ամուսնությունը։

Զույգի՝ PEOPLE-ին տրամադրած հայտարարության մեջ ասվում է. «Մենք օրհնված ենք եղել գրեթե 3 տասնամյակ տեւած հիանալի, սիրառատ ամուսնության մեջ: Մեր ճանապարհորդությունն այժմ փոխվում է, եւ մենք որոշել ենք բաժանվել՝ հետամուտ լինելու մեր անհատական ​​աճին:

Մեր ընտանիքը եղել է եւ միշտ կլինի մեր ամենաբարձր առաջնահերթությունը: Մենք ձեռնարկում ենք այս հաջորդ գլուխը երախտագիտությամբ, սիրով եւ բարությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ձեր ըմբռնումը հարգելու մեր գաղտնիությունը»:

Բրիթնի Սփիրս եւ Սեմ Ասղարի



Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին 14 ամիս ամուսնությունից հետո որոշեցին գնալ առանձին ճանապարհներով:

Արիանա Գրանդե եւ Դալթոն Գոմես



2021 թ-ին ամուսնացած Արիանա Գրանդեն եւ Դալթոն Գոմեսը բաժանվեցին այս տարվա սկզբին եւ այդ ժամանակվանից «հանգիստ ու սիրով աշխատում են լավ ընկերներ մնալու ուղղությամբ»,-հուլիսին PEOPLE-ի հետ զրույցում հաստատել է աղբյուրը։

Ջո Մանգանիելո եւ Սոֆիա Վերգարա



Սոֆիա Վերգարան եւ Ջո Մանգանիելոն յոթ տարվա ամուսնությունից հետո որոշեցին առանձնանալ:

«Մենք ամուսնալուծվելու դժվար որոշում ենք կայացրել»,-զույգը կիսվել էր Page Six-ին տված հայտարարության մեջ,-«Որպես երկու մարդիկ, ովքեր շատ են սիրում ու հոգ տանում միմյանց մասին, մենք քաղաքավարի կերպով խնդրում ենք հարգել մեր գաղտնիությունն այս պահին, երբ մենք անցնում ենք մեր կյանքի այս նոր փուլով»:

Թեյլոր Սվիֆթ եւ Մեթի Հիլի



Մոտ մեկ ամիս սիրավեպի մասին խոսակցությունները բորբոքելուց հետո Թեյլոր Սվիֆթը եւ Մեթի Հիլին հայտարարեցին բաժանման մասին:

«Նա (երգչուհին) լավ ժամանակ էր անցկացնում նրա հետ, բայց դա անցողիկ բան էր»,-PEOPLE-ին ասել էր աղբյուրը։

Բիլի Այլիշ եւ Ջեսսի Ռադերֆորդ



Բիլլի Այլիշը եւ Ջեսսի Ռադերֆորդը բաժանվել են մայիսի կեսերին՝ մեկ տարուց պակաս հանդիպելուց հետո:

«Bad Guy»-ի երգչուհին եւ The Neighborhood-ի ֆրոնտմենը «բաժանվում են բարեկամաբար եւ մնում են լավ ընկերներ»,-PEOPLE-ին տրամադրած հայտարարության մեջ ասել է Այլիշի ներկայացուցիչը,-«Դավաճանության մասին բոլոր լուրերը կեղծ են: Երկուսն էլ ներկայումս միայնակ են»:

Քեւին Քոսթներ եւ Քրիստին Բաումգարտներ



Քրիստին Բաումգարտները 18 տարվա ամուսնությունից հետո որոշեց բաժանվել Քեւին Քոսթներից։ PEOPLE-ին տված հայտարարության մեջ Քոսթների ներկայացուցիչն ասել է. «Մեծ տխրությամբ ենք հայտնում, որ հանգամանքներից ելնելով՝ պարոն Քոսթները ստիպված է մասնակցել ամուսնության լուծարմանը: Խնդրում ենք հարգել նրա, Քրիստինի եւ նրանց երեխաների լռության իրավունքը»։

Էլ Ֆենինգ եւ Մաքս Մինգելլա



Էլ Ֆենինգն ու Մաքս Մինգելլան այլեւս զույգ չեն։ Դերասանուհին ապրիլին՝ Harper's Bazaar U.K.-ին տված հարցազրույցում հաստատել է, որ միայնակ է:

«Բայց ես անհույս ռոմանտիկ եմ: Ես հավատում եմ առաջին հայացքից սիրուն: Ինձ խելագար անվանեք, բայց ես հավատում եմ նման բաներին: Ես զգում եմ, որ դա իմ ճակատագիրն է»,- ասել է Ֆենինգը եւ հավելել, որ հույս ունի մի օր երեխաներ ունենալ:

Ռիզ Ուիզերդփուն եւ Ջիմ Թոթ



Այս տարի Ռիզ Ուիզերսփունը եւ Ջիմ Թոթը, 11 տարվա ամուսնությունից հետո, հայտարարեցին ամուսնալուծվելու իրենց «դժվար որոշման» մասին։

Օսկարի դափնեկիրն ու նրա գործակալ ամուսինն այդ մասին հայտնել են մարտի 24-ին՝ իրենց ամուսնության 12-ամյա տարեդարձից օրեր առաջ:

«Մենք ունենք որոշ անձնական նորություններ... Մեծ հոգատարությամբ եւ ուշադրությամբ պայմանավորված՝ մենք ամուսնալուծվելու դժվարին որոշում ենք կայացրել»,- ասել են նրանք,-«Մենք միասին շատ հրաշալի տարիներ ենք վայելել եւ առաջ ենք շարժվում խորը սիրով, բարությամբ եւ փոխադարձ հարգանքով այն ամենի համար, ինչ միասին ստեղծել ենք»։

Կամիլա Կաբելո եւ Օսթին Կեւիչ



Կամիլա Կաբելոն և Lox Club-ի գործադիր տնօրեն Օսթին Կեւիչը 8 ամիս հանդիպելուց հետո որոշեցին բաժանվել: «Bam Bam»-ի երգչուհին եւ Կեւիչը, ըստ Entertainment Tonight-ի, առաջին անգամ մեդիայի կողմից նկատվել էին հունիսին:

Մերիլ Սթրիփ եւ Դոն Գամմեր



Մերիլ Սթրիփը եւ նրա 45 տարվա ամուսինը՝ Դոն Գամմերը, այս տարի հայտնեցին բաժանության մասին։ Page Six-ին տրամադրված հայտարարության մեջ խոսնակը հայտնել էր, որ 74-ամյա դերասանուհին եւ 76-ամյա քանդակագործը «բաժանված են ավելի քան 6 տարի, եւ չնայած նրանք միշտ հոգ կտանեն միմյանց մասին, նրանք ընտրել են առանձին ապրելը»։

Զույգն ամուսնացել էր 1978 թվականին։ Նրանք ունեն չորս երեխա՝ 43-ամյա Հենրին, 40-ամյա Մեմին, 37-ամյա Գրեյսը եւ 30-ամյա Լուիզա Ջեյքոբսոնը:


Լուսանկարները՝ Getty Images, Backgrid, Bank Via Getty, Instagram, Axelle/Bauer-Griffin/FilmMagic, AFP