Լիդուշիկի ամանորյա ֆոտոշարքը սիրելիի հետ
Զույգը լուսանկարվել է ամանորյա դեկորների ֆոնին։ Լիդուշիկը շարքի համար ընտրել է դասական փարիզյան ոճը՝ սպիտակ բերետ, կոստյումային կապույտ զգեստ, մինչեւ ծնկները հասնող սպիտակ բարձրակրունկներ, թեթեւ ալիքավոր վարսեր ու նուրբ դիմահարդարում։ Վահեն սպիտակ շապիկով եւ սեւ ջինսերով է, շապիկի վրայից կրել է մոխրագույն վերարկու։ Ֆոտոշարքն իր ջերմությամբ փոխանցում է եւ զույգի զգացմունքները, եւ ամանորյա հեքիաթային տրամադրությունը։
Հավելենք, որ զույգն օրերս նշել է իրենց՝ միասին լինելու մեկ տարին։ «Աշխարհի բոլոր սիրո պատմություններից մերը միշտ իմ ամենասիրելին է լինելու»,-այս առթիվ գրել էր երգչուհին։
Հավելենք, որ զույգն օրերս նշել է իրենց՝ միասին լինելու մեկ տարին։ «Աշխարհի բոլոր սիրո պատմություններից մերը միշտ իմ ամենասիրելին է լինելու»,-այս առթիվ գրել էր երգչուհին։





