Կարեն Ասլանյյանը, Մերի Քոչարյանը, Հրանտ Հովսեփյանը և Դալիթան՝ ամանորյա «Ամենաթանկ նվերը» հեռուստաֆիլմում

Ամանորի նախաշեմին անկախ տարիքից բոլոր մարդիկ պահում են իրենց երազանքը՝ ակնկալելով «ամենաթանկ նվերը» և կախված այդ պահի հույզերից յուրաքանչյուրի համար իր ամենաթանկ նվերը այլ է։ Շանթ հեռուստաընկերությունը դեկտեմբերի 31–ին, հունվարի 1–ին և 2–ին՝ 21։20 հեռուստադիտողի դատին կհանձնի «Ամենաթանկ նվերը» 3 մասից բաղկացած հեռուստաֆիլմը։
.jpg?1704012586043)
Նախագիծը հումորային ժանրում է, բայց, այնուամենայնիվ նախագծի հիմքում շատ կարևոր գաղափար կա՝ ամենանվիրական երազանքները պետք է կատարվեն և պետք է անկախ տարիքից հավատալ ամանորյա հրաշքին։
Նախագծի պրոդյուսեր Հարություն Մովսեսյանը նշեց, որ հեռուստանախագիծն իրական պատմություն ունի։
«Մենք պատմելու ենք մի կարևոր գաղափարի մասին, բայց «համեմել ենք» այդ ամենը հումորային ժանրով։ Մենք հակված էինք գաղափարի, որ նախագծում պետք է ներգրավվենք մեր հեռուստաընկերության դեմքերին և հենց նրանց ձեռամբ էլ ներկայացնենք ամանորյա նախագիծ։ Կարևոր հանգամանք էր, որ մենք ունեինք սեղմ ժամկետներ, իսկ դերասաններից շատերը զուգահեռ նկարահանվում էին այլ նախագծում, բայց փազլի պես մենք կարողացանք հավաքել ամբողջական պատկերն ու սեղմ ժամկետներում նկարահանել նախագիծը։ Շնորհակալ եմ անձնակազմին և դերասաններին, որ կարողացան ամանորյա նախաշեմին նման սեղմ ժամկետներում աշխատել և կարծում եմ՝ սա առաջին հերթին նրանց հաջողությունն է»,– ասաց Հարություն Մովսեսյանը։

Նախագծի սցենարիստ Անդրանիկ Իսահակյանը նշեց, որ 2 շաբաթյա ինտենսիվ աշխատանքից հետո կարողացել է ավարտել սցենարը։
«Շատ սեղմ ժամկետներում ենք ստացել սցենարը, բայց մեծագույն սիրով աշխատել եմ նախագծի վրա և հեռուստադիտողը հետագայում կփաստի, որ կարևոր հանգամանք է, որ մենք տեսնենք ցանկացած հումորային պատմության հետևում ինչ է թաքնված և ինչպես յուրաքանչյուր ոք ունի իր խնդիրներն ու մտահոգությունները։ Պատմությունը կառուցվում է մի տղայի շուրջ, որն ունի սրտի փոխպատվաստման խնդիր և նրա համար Ամանորի նախաշեմին «ամենաթանկ նվերը» առողջությունն է, երբ մեկ ուրիշի համար գուցե սիրուն խաղալիքն է»,– նշեց Անդրանիկ Իսահակյանը։

«Ամենաթանկ նվերը» հեռուստաֆիլմի ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը նշեց, որ հաճելիորեն զարմացած էր երիտասարդ դերասանների խաղից և պատրաստվածությունից։
«Նկարահանման հրապարակում բոլորը գիտեին՝ ինչու են եկել և ինչ նպատակ ունեն, չնայած դերասանների մեծ մասը երիտասարդ են, բայց ունեն բավականաչափ փորձ, այնուամենայնիվ ես նրանց հետ աշխատել եմ «մաքուր էջից» և ստացել ենք նման արդյունք։ Ունեցել ենք տարբեր տեսակի նկարահանումներ, բայց կար գլխավոր նպատակ՝ ներկայացնել պատմություն, որն ունի իրական հիմքեր։ Ինձ համար նաև կարևոր հանգամանք էր Կարեն Ասլանյանի հետ աշխատանքը, որն առաջին անգամ էր նկարահանվում հումորային ժանրում, բայց կարծում եմ՝ նրա այս դերը ստացված է»,– նշեց ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը։

Դերասան Կարեն Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ամենաթանկ նվերը» նախագիծը հետաքրքիր փորձ էր և ուրախ է, որ հեռուստադիտողն այս անգամ նրան կտեսնի այլ կերպարում։
«Մարմնավորում եմ Գուրգեն անունով երիտասարդի, որն ընկել է պատմությունների մեջ՝ կորցնելով հարսանեկան արարողության համար նախատեսված գումարն ու այդտեղից էլ սկսվել է նրա պատմությունը՝ ինչպես է գտնել գումարը ։ Ուրախ էի աշխատել նման անձնակազմի հետ և կարծում եմ, որ հեռուստադիտողը ուրախ կլինի տեսնել ինձ նման ժանրում և կերպարում, իսկ հետագայում կարծում եմ, որ նմանօրինակ լավ առաջարկները միանշանակ մեծագույն սիրով կընդունեմ»,– ասաց Կարեն Ասլանյանը։

Նախագիծը դեռևս եթերում չէ, բայց նախագծի գլխավոր դերասանների՝ Մերի Քոչարյանի և Կարեն Ասլանյանի մասնակցությամբ տեսանյութերը սկսել են տարածվել համացանցում։
«Ես ուրախ էի աշխատել Մերիի հետ, որը շատ շնորհալի դերասանուհի է, որի հետ աշխատելը պարզապես հաճույք էր և հետագայում ևս սիրով կհամագործակցեմ իր և մյուս դերասանների հետ, քանի որ այս ժամանակահատվածում հասցրեցինք ընկերանալ՝ ունենալով ջերմ հարաբերություններ»,– նշեց Կարեն Ասլանյանը։

Դերասանուհի Մերի Քոչարյանն այս նախագծում մարմնավորում է Սոֆի անունով աղջկա, որը գլխավոր հերոսի՝ Գուրգենի նշանածն է, որն անասելի սիրահարված է գլխավոր հերոսին։
«Ես ուրախ էի, որ փորձ ունեցա նկարահանվել 3 մասից բաղկացած նախագծում, քանի որ հետագայում ևս հակված եմ նկարահանվել կարճաժամկետ նախագծերում և սիրով ընդունել եմ առաջարկը, քանի որ ուրախ էի նման ժանրում ներկայանալ։ Կարեն Ասլանյանի հետ համագործակցությունը կարծում եմ, որ միանգամից ստացվել է և ունեցել ենք հրաշալի նկարահանումներ»,– ասաց Մերի Քոչարյանը։
.jpg?1704012696212)
Այս նախագծում նաև ներգրավված է երիդասարդ դերասան Հրանտ Հովսեփյանը, որը մեզ հետ զրույցում պատմեց, որ ուրախ էր ներգրավվել ամանորյա հեռուստաֆիլմում։
«Հետաքրքիր և հումորային կերպար եմ մարմնավորել, որի անունը Հրաչ է և կարծում եմ, որ նախագծի գույներից մեկն է, քանի որ վստահաբար կարող եմ ասել՝ յուրաքանչյուրիս շրջապատում կա այն մարդը, որը լուրջ դեմքով անում է չստացված հումորներ։ Ունեցել ենք հետաքրքիր նկարահանումներ և ուրախ էի, որ տարվա ավարտին ներկայացա նաև նման ժանրում»,– պատմեց Հրանտ Հովսեփյանը։

Ինչպես նշեցինք «Ամենաթանկ նվերը» նախագիծը հենց երազանքների և բարի աշխատանքների մասին է և նախագծի բարի հերոսուհուն մարմնավորում է Դալիթան։
«Մարմնավորում եմ Աննային, որը զբաղվում է բարեգործությամբ և չափազանց բարի և թեթև աղջիկ է, որը հենց Ամանորի նախաշեմին փորձում է իրականացնել մի շարք երեխաների երազանքներ, բայց հերոսուհիս հանդիպում է նամակի, որտեղ շատ յուրահատուկ և տարբերվող երազանք է գրված և այդտեղից էլ սկսվում է պատմությունը»,– հավելեց Դալիթան։

.jpg?1704012721236)
.jpg?1704012733036)


.jpg?1704012763244)
.jpg?1704012772796)





