Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով


Եթե դուք ձեզ նույնքան համարձակ եք համարում, որքան Մարգո Ռոբիի խորհրդանշական կերպարը, ընտրեք տաք վարդագույն ծառ՝ ոսկե եւ սպիտակ շեշտադրումներով:

Այս վարդագույն տոնածառը մաստակի է նման: Melodrama-ի հեղինակն օգտագործել է ռետրո գունապնակ, ապակե զարդեր եւ ձեռագործ տոնածառ՝ ոգեշնչված այդ ժամանակաշրջանի ամանորյա բացիկների նկարազարդումներով:

Մոռացեք դասական կարմիրն ու կանաչը, վարդագույնն այս Ամանորի ամենահայտնի գույնն է, որը պետք է գերակշռի դեկորի մեջ:

Դիզայներ Ռամոնը Instagram-ում ցուցադրել է Բարբիի ոճով հետաքրքիր տոնածառի տարբերակ։
Սեւ եւ սպիտակ երանգների գծավոր ժապավենը հրաշալիորեն փոխարինում է Բարբիի լողազգեստին, իսկ տաք վարդագույն թավշյա ժապավենն այնքան երկար է, որ Բարբին ինքն էլ այն կհավաներ:






