Հանրահայտ Վարդանյան եղբայրները հանդես եկան ամանորյա կրկեսային շլացուցիչ շոու-ծրագրով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով հանդես եկան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ և աճպարարներ։
«MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է շոու է, ուր ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա համար։
Պատմությունը բյուրեղապակյա քաղաքի բնակիչների հետ պատահում է Ամանորի գիշերը։ Չար կախարդը գողանում է կախարդական բյուրեղը, որը մարդկանց տոնական տրամադրություն է բերում։
Այս քաղաքի երկու բնակիչներ՝ մնջախաղացը և բարի կախարդը մեկնում են վտանգավոր ճանապարհորդության, որ վերադարձնեն երջանկությունը բոլոր բնակիչներին և փրկեն տոնը:
Կրկեսային ցուցադրությունները կլինեն «Հրազդան» մարզադաշտի մոտ ՝ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ը, ամեն օր ժամը 14:00-ին և 18:00-ին.։
EXCLUSIVElife.am-ը ներկա է գտնվել Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագրին և ներկայացնում է բացառիկ ֆոտոռեպորտաժ։
Լուսանկարները՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ





