Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Լիլուն պարզել է երեխայի սեռը, իսկ հետեւորդներին առաջարկել է գուշակել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Լիլուն պարզել է երեխայի սեռը, իսկ հետեւորդներին առաջարկել է գուշակել



Լիլուն եւ ամուսինը սպասում են իրենց երրորդ երեխային։ Այս առթիվ զույգի համար խնջույք է կազմակերպվել՝ բացահայտելու ապագա փոքրիկի սեռը։ Միջոցառման կադրերով Լիլուն կիսվել է ինստագրամյան իր էջում։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan (@lilumusic_official)


Միջոցառման համար ընտրվել են չեզոք գույներ՝ սպիտակ եւ կրեմագույն։ Երգչուհին ինքը կրել է բարձր վզով կրեմագույն զգեստ եւ սպորտային կոշիկներ։ Ըստ ավանդույթի՝ խնջույքը զույգի համար կազմակերպում է մտերիմ մարդկանցից մեկը։ Այս դեպքում կազմակերպիչը դերասանուհի Լաուրա Թորոսյանն էր։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan (@lilumusic_official)


«Դե ասեք՝ ո՞վ է նա»,-ինստագրամյան հրապարակման ներքո հետեւորդներին հարցրել է Լիլուն։ Երգչուհին ինքը դեռեւս հանրությանը չի բացահայտել երեխայի սեռը, սակայն, երբ մինչ բացահայտման պահն իրենից հետաքրքրվել են, նշել է՝ «Կարծում եմ՝ փոքրիկը, որը պետք է լույս աշխարհ գա, տղա է, բայց կարեւորը՝ առողջ բալիկ լինի»։ Լիլուի ամուսինը, սակայն, նշել է, որ կարծում է՝ աղջիկ են ունենալու։