Սիրուշոն,Արամեն, Նազենին ու այլ հայտնիներ՝ չզսպելով իրենց արտասվել են Արա Մարտիրոսյանի հրաժեշտի օրը
Ինչպես արդեն հայտնել ենք՝ դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահից ծափողջյուններով վերջին հրաժեշտը տվեցին երգիչ Արա Մարտիրոսյանին։ Նրան ճանապարհեցին իր իսկ «Հերիք է սիրտ» երգի հնչյունների ներքո։
Երգիչը կյանքից հեռացել էր դեկտեմբերի 15-ին՝ սրտի կանգի հետեւանքով: Նրա մահից 40 օր առաջ մահացել էր մայրը, ինչը ընկերների խոսքով՝ ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա:




