Ինչո՞ւ է Արա Մարտիրոսյանի դուստրը լաց եղել հոր ելույթի ժամանակ

Շոուբիզնեսի ներկայացուցիչները խոսում են Արայի`լավ մարդ լինելու, ջերմության և երգարվեստում իր կարևոր տեղը ունենալու մասին:
Երգիչ Արա Մարտիրոսյանն այն հայտնիներից է, ով քիչ է խոսել իր անձնականի, ընտանիքի մասին:Արան 2 երեխա ունի` 21 ամյա դուստր և 18-ամյա որդի: Նա իր կյանքի ձեռքբերումների մասին խոսելիս` մշտապես առանձնացրել է ընտանիքն ու երեխաները, ինչպես նաև երգարվեստում իր գրանցած հաջողությունները:
Տարիներ առաջ, երբ Արան Հայաստանում ելույթ է ունեցել, հանդիսատեսի շարքում նստած է եղել նաև երգչի դուստրը` Վիվիենը, ով հուզվել է հայրիկի ելույթի ժամանակ: Ինչպես երգիչն է նշել` դա առաջին անգամն է եղել, երբ աղջիկն այդպես արձագանքի իր հոր երգելուն:




