Մասկ-Ցուկերբերգ մենամարտը տեղի կունենա «Հին Հռոմի» ֆոնին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մասկ-Ցուկերբերգ մենամարտը տեղի կունենա «Հին Հռոմի» ֆոնին




Ամերիկացի միլիարդատեր X (նախկինում «Թվիթեր») սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Meta» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ իր մենամարտը տեղի կունենա Իտալիայում՝ «Հին Հռոմի» ֆոնին: Գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Մասկի X սոցցանցի էջին։

«Ես զրուցել եմ Իտալիայի վարչապետի և մշակույթի նախարարության հետ։ Նրանց հետ պայմանավորվել ենք էպիկական վայրի մասին», - գրել է Մասկը։