ՀՐԱՏԱՊ․ Խորեն Լևոնյանի եղբայրը՝ Արսեն Լևոնյանն օդաճնշիչ ատրճանակով 5 անգամ կրակել է գլխին, նա հոսպիտալացվել է

Հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին։ Այս մասին հայտնում է ArmLur.am–ը։ Աղբյուրի փոխանցմաբ՝ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Իսկ թե ինչն է պատճառը, կպարզեն իրավապահները:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել Ա․ Լ․-ին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիակնության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները զրուցել են Ա․Լ․-ի հարազատի հետ, ով հայտնել է, որ վերջինս իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կամ ինքնասապանություն գործելու կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։
Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․ Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ըստ աղբյուրի՝ Ա․ Լ․-ն Հայաստանում հայտնի սերիալներում խաղացող դերասան է և հայտնի հաղորդավարներից մեկի եղբայրը։




