AIPS․ Մեսին՝ տարվա լավագույն մարզիկ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

AIPS․ Մեսին՝ տարվա լավագույն մարզիկ




Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի վարկածով (AIPS)։

Քվեարկությանը մասնակցել է 420 լրագրող 113 երկրից։ Մեսին ստացել է 962 միավոր (ձայների 25,45 տոկոս)։

Երկրորդ տեղում է ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, այս տարի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները նվաճած շվեդ օլիմպիական չեմպիոն Արման Դյուպլանտիսը (373 միավոր)։

Լավագույն եռյակը եզրափակել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն (366 միավոր)։

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ալեքսյա Պուտելյասը։