«30 տարի անց փորձել ենք վերականգնել ոչ միայն երգը, այլ նաև այն տրամադրությունն ու բարությունը, որ տիրում էր այն տարիներին». Մանե Գրիգորյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«30 տարի անց փորձել ենք վերականգնել ոչ միայն երգը, այլ նաև այն տրամադրությունն ու բարությունը, որ տիրում էր այն տարիներին». Մանե Գրիգորյան


Ամանորին ընդառաջ Երգի պետական թատրոնի էջում հրապարակվել է «Ժամը հասել է» երգի նոր տարբերակը թատրոնի սաների մասնակցությամբ:

«Ժամը հասել է… 30 տարի անց փորձել ենք վերականգնել ոչ միայն երգը, այլ նաև այն տրամադրությունն ու բարությունը, որ տիրում էր այն տարիներին: Պապան այսօր էլ իր մեղեդիով բոլորին համախմբում է Երգի Թատրոնում:Թող այս երգը խաղաղություն ու բարություն բերի հայ ընտանիքներին»:

Տեսահոլովակում համախմբվել են թատրոնի գրեթե բոլոր սերունդների ներկայացուցիները՝ Շուշան Պետրոսյանւ, Արթուր Իսպիրյանը, Նունե Եսայանը, Արամոն, Արսեն Սաֆարյանը, Սոնան.Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն, Ռուսլանը,Անուշ Բադալյանը,Էրիկ Անտոնյանը, Աննա Միսակյանը, Ավետ Սարիբեկյանը, Սուսի Հունանյանը: