Մահացել է ֆուտբոլի արքան․ Պելեի դուստրը «Ինստրագրամ»-ում գրառում է արել

«Մենք քեզ անվերջ սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ»,-ասված է գրառման մեջ։
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացավ 83 տարեկանում: Հայտնի էր, որ Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվողն աղիների քաղցկեղ ուներ։ Տեղեկություն կար, որ մարմինն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային։
Հիշեցնենք, որ երեկ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնի բրիտանացի գործարար և մարզական մենեջեր Ֆրենկ Խալիդը գրել էր, որ բրազիլացի Պելեի առողջական վիճակը չափազանց ծանր է։ Նա հրաժեշտ էր տվել ընտանիքի անդամներին և ընկերներին։
Մարզական փաստեր
Պելեն միակն է, որ աշխարհի եռակի չեմպիոնն է դարձել որպես գործող ֆուտբոլիստ։ Միևնույն ժամանակ նա մասնակցել է միայն երկու եզրափակիչ խաղերի (1962 թվականին չի մասնակցել եզրափակչին վնասվածքի պատճառով),
Աշխարհի առաշնության եզրափակիչ փուլերում Պելեն խփել է 12 գոլ,
Պելեն չորս ֆուտբոլիստներից (Ուվե Զեելերի, Միրոսլավ Կլոզե և Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին) մեկն է, որ գոլ է խփել աշխարհի չորս առաջնություններում, 1958-1970,
1963 թվականի նոյեմբերի 19-ին «Մարականա» մարզադաշտում Պելեն 11 մետրանոցից խփել է իր 1000-րդ գոլը (սակայն Պելեի գոլերի մանրամասն վիճակագրության մեջ դա եղել է 1006-րդ գոլը),
Իր ֆուտբոլայի կարիերայում Պելեն խփել է 1289 գոլ 1363 խաղում,
1959 թվականին 19-ամյա Պելեն մեկ մրցաշրջանում խփել է 126 գոլ 103 խաղում,
Պելեն 90 անգամ մեկ խաղում խփել է երեք գոլ, 30 անգամ՝ 4 գոլ, 4 անգամ 5 գոլ, 1 անգամ՝ 8 գոլ (1964 թվականին սեպտեմբերի 21-ին Ռիբեյրաո Պրետոյի «Բոտաֆոգո» ակումբի հետ խաղում),
Լավագույն ռմբարկուն է Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ, 77 գոլ,
Տարվա ֆուտբոլիստ Հարավային Ամերիկայում, 1973 թվական,
«Լեգենդ» տիտղոսի դափնեկիր «Marca» թերթի ընթերցողների վարկածով։
Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում,
Զբաղեցնում է առաջին տեղը 20-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստների շարքում World Soccer ամսագրի վարկածով,
100-ամյակի մարզիկ Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով, 1999,
100-ամյակի խաղացող ՖԻՖԱ-ի վարկածով,
Պաուլիստա լիգայի ռեկորդակիր մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով, 58 գոլ,
Ընդգրկվել է բոլոր ժամանակաների աշխարհի առաջնությունների հավաքականում (2002)։




