Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Էվա Խաչատրյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարք, որին կից գրել է. «Շոտով Նոր տարի է: Առաջարկում եմ լավ էմոցիաներով լցվենք, հավատով ու հույսով»:
Նշենք, որ ամիսներ առաջ մեկնարկել է «Ծովը հայերեն» նախագիծը, որի շրջանակներում դերասանուհի Էվա Խաչատրյանը մեկ ամիս շարունակ ապրել է նավի վրա՝ ճամփորդելով և ուսումնասիրելով տարբեր կղզիներ:
Տևական հեռուստատեսային դադարից հետո սա դերասանուհու առաջին նախագիծն էր, քանի որ դերասանուհին հիմնական գործունեությունը ծավալում է թատրոնում:









