Բոլոր ժամանակների մեծագույն դերասաններն ու դերասանուհիներն ըստ Empire ամսագրի

Empire ամսագիրը հրապարակել է բոլոր ժամանակների 50 մեծագույն դերասանների ցուցակն ըստ պարբերականի ընթերցողների։ Մերիլին Մոնրոն, Թոմ Քրուզը, Թիլդա Սուինթոնը, Խոակին Ֆենիքսը և այլք՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

© AFP 2022 / STF
Ամերիկացի դերասանուհի Գրետա Գարբոն Ռուբեն Մամուլյանի «Քրիստինա թագուհին» ֆիլմի պրեմիերային (1933 թ.)

© AFP 2022 / GABRIEL BOUYS
Ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսը

© AFP 2022 / ANGELA WEISS
Դերասան Էնթոնի Հոփքինսը

© AFP 2022 / GUILLAUME BAPTISTE
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն

© AFP 2022 / DANIEL LEAL
Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը

© AFP 2022 / GABRIEL BOUYS
Դերասան Գարի Օլդմանը

© Photo : Fantasy Films (1975)
Ջեք Նիքըլսոնը` «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում

© AP Photo
Մերիլին Մոնրոն

© AFP 2022 / CARL DE SOUZA
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը

© Photo : Paramount Pictures 1994
Դերասան Թոմ Հենքսը «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում

© AFP 2022 / GABRIEL BOUYS
Դերասան Հիթ Լեջերը «Խավարի ասպետը» ֆիլմում

© Photo : Cecchi Gori Pictures 1995
Դերասան Մորգան Ֆրիմանը «Յոթը» ֆիլմում

© AFP 2022 / JOEL SAGET
Ամերիկացի դերասան Դենզել Վաշինգտոնը

© Sputnik / Asatur Yesayants
Ամերիկացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը

© AFP 2022 / SHAUN CURRY
Բրիտանացի դերասան Մայքլ Քեյնը

© Sputnik / Asatur Yesayants /
Թիլդա Սուինթոնը

© AFP 2022
Շվեդ դերասանուհի Ինգրիդ Բերգմանը, 1941 թ.

© Photo : Alfran Productions 1972
Դերասան Մարլոն Բրանդոն «Կնքահայրը» ֆիլմում

© Sputnik / Asatur Yesayants
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Մի անգամ... Հոլիվուդում» ֆիլմի կարմիր գորգին

© AFP 2022 / TOSHIFUMI KITAMURA
Դերասան Քրիստիան Բեյլը

© AFP 2022 / LUCY NICHOLSON
Դերասան Նիկոլաս Քեյջը

© AFP 2022 / STAFF
Բրիտանացի դերասան սըր Լոուրենս Օլիվյեն
Empire ամսագիրը հավակնոտ գաղափար է իրագործել և անցնող տարվա լավագույն դերասանների վարկանիշի փոխարեն կազմել է կինեմատոգրաֆի ողջ պատմության մեծագույն դերասանների ընտրանին: Ընդ որում, «լավագույններին» ընտրել են պարբերականի ընթերցողները։ Նրանք քվեարկել են այն կինոաստղերի օգտին, ովքեր, իրենց կարծիքով, «միշտ հաջողության են հասնում» և անզուգական տաղանդ ունեն։
Հրատարակիչները պարզաբանել են, որ դա դասական իմաստով վարկանիշային ցանկ չէ, քանի որ դերասանները դասավորված են պատահական կարգով։







