Հայտնի են Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022թ. մրցույթի հաղթողները - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022թ. մրցույթի հաղթողները




ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների ու մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության համադրությամբ:

Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)

Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

Բաչկով Հովհաննես
(բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)

Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)

Դավթյան Արթուր (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)

Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)

Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Հովսեփյան Անի (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն)

Մերդինյան Հարություն (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Մկրտչյան Լիլիթ (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: