«Տիտանիկ». 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը 25 տարեկան է - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Տիտանիկ». 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը 25 տարեկան է




25 տարի առաջ այս օրը կայացավ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան, որը դարձավ 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը՝ ստանալով 11 «Օսկար» արձանիկ։

Ֆիլմը պատմում է «Տիտանիկ» շոգենավի կործանման մասին`ներկայացնելով նավի վրա գտնվող մարդկանց ճակատագրերը:

Ֆիլմում գլխավոր հերոսները, որոնք տարբեր սոցիալական խավերից են սիրահարվում են եւ նավի վրա, որն իր առաջին եւ վերջին ուղեւորությունն է կատարում Ատլանտյան օվկիանոսում, սիրո պատմություն է ծնվում:

Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին: Ֆիլմի բյուջեն կազմել է 200 միլիոն դոլար`այն դարձնելով ամենաեկամտաբեր ֆիլմը կինոյի 20-րդ դարի պատմության մեջ: Այն համաշխարհային վարձույթում ահավքել է 1,8 միլիարդ դոլար եւ առաջին հորիզոնականում մնացել12 տարի: Գլխավոր դերերում հանդես են եկել Լեոնարդո ԴիԿապրիոն եւ Քեյթ Ուինսլեթը:

Ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվել է 14 անվանակարգերում, որից 11-ում մրցանակի է արժանացել:

Ռեժիսորը ֆիլմի ստեղծման մասին առաջին անգամ մտածել է 1987 թվականին, երբ National Geographic հեռուստաընկերությունը նավի մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել: Սցենարը գրել է 1994 թվականին եւ 1995-ին այն առաջարկել 20th Century Fox կինոընկերությանը: Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Մեքսիկայի Ռոզարիտո ծովափում՝ ԱՄՆ պետական սահմանից 40 կմ հարավ, որտեղ կառուցվել է ամբողջովին նոր ստուդիա։