Մակ Ալիսթեր. «Իմ աչքերից երջանկության արցունքներ էին հոսում» - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մակ Ալիսթեր. «Իմ աչքերից երջանկության արցունքներ էին հոսում»




Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերն ամփոփել է ԱԱ-2022-ի եզրափակչի արդյունքները Ֆրանսիայի հավաքականի դեմ:

«Եթե աշխարհի առաջնությունից առաջ ինձ հարցնեիք՝ սպասու՞մ էի նման արդյունքի, ապա երևի բացասական պատասխան կտայի։ Այսպիսով, եկեք վայելենք այս հաղթանակը:

Սա ձեռքբերում է, որը ստիպում է ձեզ հիշել այն ճանապարհը, որը մենք անցել ենք այստեղ: Ճանապարհը, որը յուրաքանչյուրն անձամբ է անցել։ Հենց խաղն ավարտվեց, աչքերիցս արցունքներ հոսեցին երջանկությունից»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ Նախկինում արգենտինացիները հաղթել էին 1978 և 1986 թվականներին:


Աղբյուր` ArmSport.am