Մեսսին խոսել է Արգենտինայի հավաքականում իր ապագայի մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսսին խոսել է Արգենտինայի հավաքականում իր ապագայի մասին




Արգենտինայի հավաքականի 35-ամյա ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել իր միջազգային կարիերան:

«Ոչ, ես չեմ պատրաստվում հեռանալ թիմից։ Ցանկանում եմ շարունակել հանդես գալ որպես աշխարհի չեմպիոն Արգենտինայի մարզաշապիկով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով: