Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր հետ պատահած ավտովթարին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր հետ պատահած ավտովթարին




Ինչպես քիչ առաջ տեղեկացրել ենք դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Ա․Տ -ի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Հովհաննես Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Խորեն Ախլոյանը։ Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը հայտնի դերասան Խորեն Լևոնյանն է, ով եղել է սթափ։

Խորեն Լևոնյանն իր պաշտոնական էջում անդրադարձել է վթարին՝ մեկնաբանելով, որ իր հետ ամեն բան լավ է։

«Վթար էր, անցավ գնաց։ Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար։ Ես լավ եմ, ամեն բան նորմալ է։ Սիրով՝ Ձեր Խորեն Լևոնյան»,– գրել է դերասանը։