Դիզայներ Գեղամ Շերոյանը Հայաստանում սպասելիք նորաձևության ցուցադրության ամառային թեժ երեկոյի մասին
EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում դիզայները ասաց, որ նմանատիպ ցուցադրություն Հայաստանում դեռ չի եղել․ աշխատում են ոլորտի լավագույները: Ներգրաված են լինելու ավելի քան 15 մոդելներ, որոնք ցուցադրելու են թիթերնիկներ, բաճկոնակ և կոստյումներ:
«Ամբողջ ցուցադրությունը լինելու է անգլիական ոճով: Հանդիսատեսին կտեղափոխենք Անգլիա, նրանք ականտես կլինեն էսթետիկ կոստյումների հավաքածուին»:
Բացահայտելով սպասելիք ցուցադրության թիմը՝ Գեղամը ասաց, որ աշխատելու է ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի հետ: Խոստանալով առաջիկայում ներկայացնել նաև այն մարդկանց, ում հետ աշխատելու է այդ օրը:
Սրանով դիզայները չի սահմանափակվի: Նա արդեն արտադրում է օրգանիկ օճարներ, որոնք իրենց տեսակով տարբերվում են: Այն իր մեջ պարունակում է՝ եթերայուղեր և վիտամիններ, որն էլ գեղեցիկ տեսք է հաղորդում մաշկին: Դիզայները վստահեցնում է արգանիկ այս օճարները կարող են օգտագործել նաև երեխաները:

Հիշեցնենք, որ դիզայներ Գեղամ Շերոյանը համագործակցում է հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայցուցիչների հետ՝ Ավետ Բարսեղյանի, Արկադի Դումիկյանի, Սարգիս Եղիազարյանի, Վլադիմիր Արզումանյանի, ըմբշամարտի ԱԱ. Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունի և այլոք:
Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ