Դեւիդ Բեքհեմի կրստեր որդին կրկնել է հոր՝ 20-ամյա վաղեմության ֆոտոշարքը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դեւիդ Բեքհեմի կրստեր որդին կրկնել է հոր՝ 20-ամյա վաղեմության ֆոտոշարքը



Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների կրտսեր որդին առաջին անգամ հայտնել է ամսագրի շապիկին։ 17-ամյա Քրուզը զարդարել է «I-D Magazine» ամսագրի նոր համարը, որի շապիկն օգտատարերին հիշեցրել է մեկ այլ ֆոտոշարք․ նույն կերպարում 20 տարի առաջ նկարահանվել է Դեւիդը։


Քրուզը հայտնել է, որ ծրագրում է երաժշտական կարիերա սկսել։ Նրա խոսքով՝ մանուկ հասակում ինքը հիացած էր «Spice Girls» խմբով, որի մասնակիցներից մեկն իր մայրն էր, սակայն կարճ ժամանակ անց ինքը որոշել է գնալ հոր հետքերով ու ֆուտբոլով զբաղվել։ Սակայն այժմ արդեն, անկախ սպորտային ակումբների գրավիչ առաջարկներից, Քրուզը մտադիր է վերադառնալ երաժշտությանը։



«I-D Magazine»-ի համար տեսանյութում Բեքհեմ կրտսերը հանդիպման է հրավիրել երգչուհի Բիլի Այշիլին․ «Բիլի դու գիտես՝ որտեղ գտնել ինձ»։ Առայժմ աստղն այդ առաջարկին չի արձագանքել։