Մադոննայի որդին չերլիդեր է դարձել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մադոննայի որդին չերլիդեր է դարձել




Երգչուհի Մադոննան Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել որդու՝ Դեյվիդ Բանդայի հետ։

63-ամյա աստղի որդեգրած որդին պրոֆեսիոնալ պարող է և նոր ելույթի ժամանակ դարձել է չերլիդեր՝ հագել է շապիկ և կիսաշրջազգեստ և հավաքել մազերը հարմարավետ սանրվածքի մեջ։ Մադոննայի խոսքով՝ ինքը նկարվել է 16-ամյա Դեյվիդի հետ ետնաբեմում։


Սեպտեմբերին, երբ Դեյվիդը նշում էր իր ծննդյան տարեդարձը, Մադոննան հիշել է, թե ինչպես է հանդիպել իր որդուն։ «Ես չեմ կարող հավատալ, որ դու այդքան մեծացել ես: Նկարիչ։ Մարզիկ։ Հստակ և խարիզմատիկ․․․»,- գրել է նա։

Հավելենք, որ Մադոննան ունի վեց երեխա՝ երկու հարազատ և չորս որդեգրված։