Օլիմպիական դրոշը փոխանցվեց Միլանին. Պեկինի XXIV ձմեռային օլիմպիադայի փակման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Օլիմպիական դրոշը փոխանցվեց Միլանին. Պեկինի XXIV ձմեռային օլիմպիադայի փակման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Ավարտվեցին Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք մեկնարկել էին փետրվարի 4-ին։ 

Օլիմպիական դրոշը փոխանցվեց Միլանի և Կորտինա դ'Ամպեցոյի քաղաքապետներին. հավորդ ձմեռայինխաղերը տեղի կունենան իտալական այդ քաղաքներում։


Պեկինի օլիպիադային մասնակցել են մարզիկներ ավելի քան 90 երկրից, խաղարկվել է մրցանակների 109 հավաքածու:

Մեդալային հաշվարկով հաղթող Է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 16 ոսկե, 8 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է (12-10-5), երրորդում՝ Չինաստանի հավաքականը (9-4-2): Ինչ վերաբերում է մրցանակների ընդհանուր թվին, ապա առաջինը նորվեգացիներն են (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27):

Հիշեցնենք՝ Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացնում էին գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, դահուկորդներ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, Միքայել Միքայելյանը։



















Լուսանկարները՝ GETTY IMAGES, beijing2022.cn