Հայտնի են «Ոսկե Գրամոֆոն» 2021-ի մրցանակակիրների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվայում՝ Կրեմլի պետական պալատում, տեղի է ունեցել «Ոսկե Գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակի հանձնման XXVI արարողությունը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն։
Մրցանակաբաշխությունը վարել են Գարիկ Մարտիրոսյանն ու Իվան Ուրգանտը։


Առաջիններից մեկը ելույթ է ունեցել Նիկոլայ Բասկովը։ Նա կատարեց «Ты красивая» երգը։

Գուցե Վալերի Մելաձեն երգում է «Время вышло», բայց երկրպագուների անձնական երգացանկերից նրա կատարումները չեն պատրաստվում անհետանալ: Նոր երգը նրան նվիրել է 17-րդ Գրամոֆոն։

Սերգեյ Լազարևը մրցանակ է ստացել «Я не могу молчать» երգի համար։

Յուլիա Սավիչևան տիեզերական շոու է կազմակերպել ֆուտուրիստական հանդերձանքով:
Նա կատարեց «Сияй» երգը։

Պոլինա Գագարինան «Ոսկե Գրամոֆոն» է ստացել «На расстоянии» երգի համար։

«Ночные снайперы» խմբին մրցանակ են հանձնել «Неторопливая любовь» երգի համար։

Արբենինան բացահայտել է, որ երիտասարդ կատարողներից իրեն դուր է գալիս Վանյա Դմիտրիենկոն։
Այս երգը 16-ամյա երաժշտին բերեց «Ոսկե Գրամոֆոն»։

Իրակլը և Մաշա Վեբերը մրցանակ են ստացել «Просто дождь» երգի համար։

Էմինին նվիրական արձանիկը հանձնել են «Отпусти и лети» երգի համար։

Maxim-ը, որի համար այս տարին ծանր է անցել, ստացել է արձանիկ «Спасибо» երգի համար:

Դիմա Բիլանը կատարեց «Она моя»։ Եվ տուն տարավ ևս մեկ «Ոսկե Գրամոֆոն»։

Քրիստինա Օրբակայտեն մրցանակ է ստացել Հայրենական երաժշտության զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Յուրի Անտոնովին հանձնել են «Սերունդների լեգենդ» հատուկ մրցանակը:

Նա մի քանի անմահ հիթեր է կատարել Կրեմլի պալատի բեմում։։

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Անտոնովի և Գրիգորի Լեպսի համատեղ երգի պրեմիերան, որը կոչվում է «Любимая»։

«Мир без твоей любви» երգը Դմիտրի Մալիկովին ևս մեկ «Ոսկե Գրամոֆոն» բերեց:

Դենիս Կլյավերը արարողությանը ներկայացել է կնոջ՝ Իրինայի հետ։ Նա մրցանակ է ստացել
«Тебя удача найдет» երգի համար։

2021 թվականին Անի Լորակին մրցանակ է բաժին հասել «Наполовину» երգի համար։

Ալեքսանդր Պանայոտովին նվիրական արձանիկը հանձնել են «Миллионы» երգի համար։ Արարողության ժամանակ երգիչն իր հիթը կատարել է նոր գործիքավորմամբ։

Մարի Քրայմբրերին արձանիկ է ստացել «Океан» երգի համար։
Թարգմանությունը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Նյութը՝ ria.ru-ի




