«Հայրիկի նմանակը»․ Հայկոյի լուսանկարը որդու հետ

Հայկոն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երաժիշտը պատկերված է իր ու երգչուհի Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի հետ։ Հայկոն ջերմ գրկել է որդուն։Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ սեւ-սպիտակ լուսանկարն արվել է Դիլիջանում։ «Լավագույն պահը»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել երգիչը։

Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել. «Հայրիկի նմանակը», «Աստված ձեզ պահապան»։




