Իննա Խոջամիրյանի ուրախ երգն ու «Երկուսով» սերիալի բեքսթեյջի հետաքրքիր պահերը. Tert.am Life
Այսօրվանից «Երկուսով» հեռուստասերիալը կրկին կլինի «Շանթի» եթերում: Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ դերասանական կազմում փոփոխություններ կան․ Աննային մարմնավորող դերասանուհի Գայանեի Ավետիսյանին փոխարինում է Անուշիկ Առաքելյանը, դերասանուհի Եվա Բաղդասարյանն այլևս չի նկարահանվի հեռուստասերիալում:
Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջը։ Զրուցել ենք նաև գլխավոր դերակատար Իննա Խոջամիրյանի և թիմին նոր միացած Անուշիկ Առաքելյանի հետ:

Իննայի խոսքով՝ ընդհատումներից հետո նկարահանումներին վերադառնալը բարդ է:
Հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում անձնակազմը ձանձրանալ չի հասցնում՝ Իննան տոտալ լռությունը խախտեց երգելով: Պարզվում է՝ սա արդեն սովորություն է նրա մոտ։ «Երգել շատ եմ սիրում և եթե լավ ձայն ունենայի, երգչուհի կդառնայի: Ես սիրում եմ ուրախացնել, սիրում եմ, երբ նկարահանման հրապարակում լավ մթնոլորտ է տիրում: Երգում եմ, ստացվո՞ւմ է, թե՞ ոչ, այլ հարց է, բայց իմ երգելուց հետո բոլորի տրամադրությունը բարձրանում է: Հստակ չեմ հիշում, թե երբ սկսվեցին երաժշտական դադարներս, բայց հենց լռություն է տիրում, երգերովս այն լցնում եմ»,- նշեց Իննան:

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը, ով նոր է միացել թիմին, ընդգծեց, որ առաջին դեպքն է, երբ փոխարինում է ինչ-որ կերպարի:
Անուշիկը նաև հավելեց, որ արդեն ընկերացել է անձնակազմի այն անդամների հետ, ում ծանոթ չէր, նկարահանման հրապարակում հումորի պակաս չկա: «Բոլորն ինձ շատ ջերմ են ընդունել, ինքս էլ բնավորությամբ մերվող մարդ եմ, իմ կյանքում չի եղել աշխատանքային միջավայր, որտեղ կոնֆլիկտ լինի: Նկարահանման հրապարակում երկար ժամանակ ենք անցկացնում, հոգնածության պատճառով շատ խնդիրներ են հնարավոր, բայց ինձ հաջողվել է հեշտ լեզու գտնել յուրաքանչյուր միջավայրում»,- եզրափակեց նա:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում





