Home ԿԱՐԵՎՈՐ ՇոուԲիզնես Բաղրամյան պողոտայի վրաերթի հետևանքով մահացել է Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը
Home ԿԱՐԵՎՈՐ ՇոուԲիզնես Բաղրամյան պողոտայի վրաերթի հետևանքով մահացել է Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

Բաղրամյան պողոտայի վրաերթի հետևանքով մահացել է Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը




Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը, ով Սևակ Խանաղյանի «Արցախ», Շպռոտի «Եղիր Ազատ», H.A.Y.Q.-ի «Մի պատմություն», Էմմիի «Boom-Boom», Արծվիկի «Դու մնա» և մի շարք այլ երգերի խոսքերի հեղինակն էր: Սոսին 35 տարեկան էր:

Իր ընկերոջ հիշատակին գրառում է արել հաղորդավար Արտակ Վարդանյանը:

«Սոսին չի մահացել, նա ապրելու է բոլորիցս երկար և հավիտենական կյանքով: Անցյալով ոչ մի բառ, տառ ու նախադասություն: Իմ տեսած իսկական ընկեր, մաքուր հայրենասեր, անմնացորդ բարի: Ո՞նց են սիրում հայրենիքը՝ Սոսիի պես, ո՞նց են մտահոգվում՝ Սոսիի պես, ուժեղ, հպարտ, անկոտրում ու խելացի: Իմ ու մյուսների մասին չգիտեմ, չեմ կարող ասել, քո պահով վստահ եմ՝ անկասկած կգնաս դեպի հավիտենականություն: Քեզ հիշելու եմ մենակ քո ժպիտով: Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Արտակը: