Home Ժամանց 10 հատկանիշ, որոնք կանայք սիրում են տղամարդկանց մեջ
Home Ժամանց 10 հատկանիշ, որոնք կանայք սիրում են տղամարդկանց մեջ

10 հատկանիշ, որոնք կանայք սիրում են տղամարդկանց մեջ




1. Ինքնավստահություն
Այո, Դուք ճիշտ լսեցիք, ինքնավստահություն: Կանայք նախընտրում են ինքնավստահ տղամարդկանց կողքին լինել, քան թե կյանքն անցկացնել անվստահ մարդու կողքին: Քանի որ կանայք հաճախ «այնքան էլ լավ չեն կողմնորոշվում», ապա նրանց պետք է լինել մեկի կողքին, ով ամեն հարցում վստահ է և կօգնի իր սիրելիին էլ հեշտ կողմնորոշվել:

2. Ազնվություն և վստահություն
Այս երկու հատկանիշներն ամենակարևորն են կանանց համար: Հիշեք, կանայք մարդկանց մեջ, հատկապես տղամարդկանց, միշտ փնտրում են ազնվություն: Իսկ վստահությոնը ցանկացած հարաբերության հիմքն է:

3. Կապվածություն և նրբություն
Մենք սիրում ենք, երբ Դուք բռնում եք մեր ձեռքն ու նուրբ գրկում եք մեզ, մյուս ձեռքով էլ շոյում մազերը: Կանայք կոպտություն չեն սիրում, հիշեք, կինն ասոցացվում է նրբության հետ: Մենք զգացմունքային և սենտիմենտալ ենք, և դրանում է մեր թուլությունը, հակառակ սեռից մենք նույնն ենք ակնկալում, դե գոնե մի քիչ:

4. Հումորի զգացում
Եթե Ձեզ հաջողվել է աղջկան ուրախացնել և ծիծաղեցնել, մնացածը տեխնիկայի հարց է ))) Հումորը շփման մեջ շատ պատնեշներ է կոտրում:

5. Հոգատարություն
Մենք սիրում ենք, երբ տղամարդը հոգ է տանում իր հարազատների և սիրելիների մասին: Կարևոր է ոչ միայն վերաբերմունքը մեր, այլև նրա ընտանիքի, ընկերների և հարազատների հանդեպ, եթե մարդը հոգատար է նրանց հանդեպ, ապա հոգատար կլինի նաև քո հանդեպ:

6. Ուշադրություն
Կանայք պարզապես խենթանում են ուշադրության համար: Թվում է, թե ավելի հաճելի բան կյանքում չկա, քան տղամարդու ուշադրությունը: Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի է, երբ դուք նկատում եք մեր սանրվածքի փոփոխությունը, նոր հագուստը, եղունգների լաքի գույնը: Չէ՞ որ մենք այդ ամենը ձեզ դուր գալու համար ենք անում:

7. Նպատակասլացություն
Այս կետը կարելի էր մեկտեղել առաջին կետի հետ, բայց ես որոշեցի առանձին անդրադառնալ: Բանը նրանում է, որ կանանց դուր է գալիս տեսնել, թե ինչպես է տղամարդը հասնում իր առաջ դրված նպատակներին:

8. Ոսկի ձեռքեր
Տղամարդը պետք է գլուխ հանի ամեն ինչից, կարողանա նորոգել տանը փչացած իրերը:

9. Էմոցիոնալությունը
Չնայած, որ մենք տղամարդու մեջ ամենից շատ գնահատում ենք տղամարդկությունը և տղամարդկային հատկանիշները, բայց և դեմ չենք, որ ժամանակ առ ժամանակ տղամարդն էլ թույլ լինի և ցուցադրի իր էմոցիաները:

10. Առատաձեռնություն
Սա մեկնաբանությունների կարիք էլ չունի, ո՞ր աղջկան դուր չի գալիս, երբ իրեն պատում են նվերներով ու ծաղիկներով :