Home ՇոուԲիզնես Արմենչիկն ու կինը սպասում են իրենց երրորդ երեխային
Home ՇոուԲիզնես Արմենչիկն ու կինը սպասում են իրենց երրորդ երեխային

Արմենչիկն ու կինը սպասում են իրենց երրորդ երեխային




Երգիչ Արմենչիկն ու կինը՝ Լուսինեն, սպասում են իրենց երրորդ երեխային։ Երգիչն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել կնոջ և երեխաների հետ, որտեղ երևում է, որ միջոցառում են կազմակերպել փոքրիկի սեռն իմանալու համար։

Այդ առթիվ Արմենչիկի կնոջ ձեռքում փուչիկ է, որի միջոցով էլ պետք է պարզեն երեխան տղա՞ է, թե՞ աղջիկ։ Երգիչը տեսանյութն այդպես էլ մակագրել է՝ «Տղա՞, թե՞ աղջիկ», բայց չի բացահայտել փոքրիկի սեռը։

Լուսինեն ևս միջոցառումից տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և գրել․ «Տղա՞, թե՞ աղջիկ։ Այնքան ոգևորված ենք, որ մեր ընտանիքը համալրվում է»։

Հիշեցնենք, որ Արմենչիկն ու Լուսինեն ամուսնացել են 2009 թվականին։ Զույգն ունի երկու երեխա՝ 9-ամյա Միքայելն ու 4-ամյա Անգելինան։