Հայտնաբերվել է նոր 29 աճյուն, երկուսը քաղաքացիական անձինք են - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնաբերվել է նոր 29 աճյուն, երկուսը քաղաքացիական անձինք են




Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Քաղաքացիական անձինք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում:

Մինչ օրս ընդհանուր առմամբ դուրս է բերվել 998 մարմին: