Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ


 
Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վազգեն Թևանյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճեց 5 տպավորիչ հաղթանակներով:

Եզրափակիչում 21-ամյա ըմբիշը 9:1 հաշվով առավելության հասավ 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ:

Եզրափակիչի ճանապարհին Թևանյանը հաղթել էր նաև մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին (6:0), բահրեյնցի Հաջի Մուհամեդ Ալիին (11:0), ռումինացի Նիկոյալ Օխլոպկովին (10:0) և Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին (7:2):

Հիշեցնենք, որ 8 մասնակցով մրցավայր մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երեք մեդալով: Արծաթե մեդալ նվաճեց 2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:

Եզրափակիչ

Վազգեն Թևանյան - Իսմայիլ Մուսուկաև (Հունգարիա)՝ 9:1