Արցախում ռուս սպա է զոհվել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախում ռուս սպա է զոհվել



Ականազերծման խմբի սպան մահացել է ստացած վնասվածքներից՝ Շուշի բնակավայրի շրջանում պայթուցիկ սարքի պայթյունից հետո, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին ուրբաթ հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Շուշի բնակավայրի շրջանում՝ ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս, պայթուցիկ սարք է պայթել։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել ականազերծման միջազգային կենտրոնի խմբի սպա»,- ասված է հաղորդագրության։

Զինծառայողին օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն սպան հոսպիտալ տեղափոխելու ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է: