«Թուրքերը նաև Գերմանիայում են հայերին ահաբեկելու պլաններ մշակում»․ Նարեկ Աղաբաբյան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Թուրքերը նաև Գերմանիայում են հայերին ահաբեկելու պլաններ մշակում»․ Նարեկ Աղաբաբյան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Մյունխենի հայ համայնքը հերթական ակցիան էր կազմակերպել տեղի հանրային հեռարձակողի գրասենյակի դիմաց: 

Դերասան Նարեկ Աղաբաբյանը ով  բնակվում է Մյունխենում EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղի գլխավոր լրատվական թողարկման մեջ արցախյան պատերազմի լուսաբանման ընթացքում տեղ են գտնում ձեւակերպումներ, որոնք հայ ընթերցողները մեղմ ասած խնդրահարույց են համարում: 

«Մյուխենի հայ համայնքը դեռևս շաբաթներ առաջ տեղի մի շարք լրատվամիջոցների նամակներ էր հանձնել՝ հույս ունենալով, որ այդ ձևակերպումները կվերանայվեն, սակայն նամակները անպատասխան են մնացել, իսկ պատերազմը շարունակվում է մակերեսորեն լուսաբանվել՝ ինչի պատճառով լուրերում տեղ են գտնում բազմաթիվ դիտարկումներ, որոնք Արցախյան խնդրի էությունը եւ պատկերը ամբողջությամբ չեն արտացոլում: Բավարիայի հայերը, որոնց թիվը նախորդ ցույցին անցնում էր գրեթե 200-ը այս անգամ սակավ թվով էին ներկա: Նրնաք հավաստացրեցին, որ իրենց ծանոթներից շատերը տագնապում են ներկա գտնվել ցույցերին այստեղ տարածված լուրերի պատճառով ըստ որոնց՝ թուրքերը նաեւ Գերմանիայում են հայերին ահաբեկելու պլաններ մշակում, ինչպես որ նախորդ շաբաթվա ընթացքում անում էին Ֆրանսիայում»- մեզ հեր զրույցում ասաց Նարեկ Աղաբաբյանը: