Հարավ-արևելյան ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկա մոտեցնել, բայց 1 տանկ խոցվել է, մնացածները հետ են քաշվել. ՊԲ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հարավ-արևելյան ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկա մոտեցնել, բայց 1 տանկ խոցվել է, մնացածները հետ են քաշվել. ՊԲ




Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո: