Գարիկ Պապոյանի մեկնաբանությունը Լեոնարդո ԴիԿապրիոյի, Գրետա Թունբերգի և Բիլլի Այլիշի հրապարակումների տակ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գարիկ Պապոյանի մեկնաբանությունը Լեոնարդո ԴիԿապրիոյի, Գրետա Թունբերգի և Բիլլի Այլիշի հրապարակումների տակ




Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հետևորդներին խնդրել է հավանել դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի, ակտիվիստ Գրետա Թունբերգի և երգչուհի Բիլլի Այլիշի հրապարակումների իր մեկնաբանությունը:

Մեկնաբանությունն անգլերեն է, դրանում մասնավորապես ասվում է.

«Որպես բնապահպանական ճգնաժամի դեմ պայքարող` Դուք ոգեշնչման աղբյուր եք ինձ համար, բայց երբ ես գրում եմ այս մեկնաբանությունը, Ադրբեջանը «Ֆոսֆոր» է օգտագործում Լեռնային Ղարաբաղում՝ այրելով քաղաքացիական համայնքներին մոտ գտնվող անտառները: Գիշեր ու ցերեկ այդ անտառներում ադրբեջանական բանակի հարձակումներից են թաքնվում խաղաղ բնակիչներ: Այդ զինամթերքը շրջակա միջավայրի համար զանգվածային ոչնչացման հստակ հետևանքներ ունի և այժմ Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից օգտագործվում է նաև քաղաքացիական անձանց դեմ` չնայած արգելված է միջազգային օրենսդրությամբ: Դա զենք է, որի մեջ ֆոսֆոր քիմիական տարրի ընդհանուր ալոտրոպներից մեկն է օգտագործվում»,-գրել է նա:

Գարիկի մեկնաբանությունները բավականին մեծ արձագանքն են ստացել: Լեոնարդո ԴիԿապրիոյի հրապարակման մեկնաբնությունն արդեն ունի 20 հազարից ավելի հավանում և 5 հազարից ավելի պատասխան մեկնաբանություն։