Առաջնագծում զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջնագծում զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը




Առաջնագծում զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը: Այս մասին գրառում է արել նրա կնքահայրը՝ Գուրգեն Սարգսյանը:


«Ախպերս, քո սիրած հերոսի խոսքերն եմ քեզ ասում «Մեռնել ապրելու և ապրեցնելու համար, այլ ոչ թե ապրել մեռնելու համար»:

Անմահացավ ախպերս, ընկերս, թանկս, սանիկս։

Ադամս....»:


Ադամը Թատերական ինստիտուտի շրջանավարտ էր: Նա աշխատել է ռեժիսոր Ելենա Արշակյանի թիմում՝ որպես ռեժիսորի օգնական: Նա նկարահանվել է նաև «Կայարան» հեռուստասերիալում: