Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Սիրուշոն պատմել է «Խազեր» մրցանակաբաշխության համար ընտրած իր կարմիր զգեստի մասին եւ նշել, թե ումից է ոգեշնչվել
- Get link
- X
- Other Apps
Էրիկը՝ լավագույն երգիչ, Սոնա Ռուբենյանը՝ լավագույն երգչուհի. «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության բոլոր հաղթողները
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը:
Նա նաեւ հավելել է. «ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:
Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»:
Կարդա նաև
Նորաձեւության ձախողումները՝ «Խազեր» մրցանակաբաշխության կարմիր գորգին
- Get link
- X
- Other Apps
Սիրուշոն պատմել է «Խազեր» մրցանակաբաշխության համար ընտրած իր կարմիր զգեստի մասին եւ նշել, թե ումից է ոգեշնչվել
- Get link
- X
- Other Apps
Էրիկը՝ լավագույն երգիչ, Սոնա Ռուբենյանը՝ լավագույն երգչուհի. «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության բոլոր հաղթողները
- Get link
- X
- Other Apps