Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ասկերանի վերին ենթաշրջանը՝ Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը, իսկ Ստեփանակերտում նկատվել է անօդաչու թռչող սարք։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։
«Ստեփանակերտում ժամը 17։00-ի սահմաններում միացել էր օդային տագնապ ազդանշանը, սակայն շատ կարճ ժամանակ անց այն ավարտվեց։ Մայրաքաղաքի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, ամենայն հավանականությամբ հետախուզական,սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միացվել էր տագնապ ազդանշանը»,- նշեց Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին թեժ մարտեր են ընթանում Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ։
«Հակառակորդի թիրախի տակ են Ասկերանի վերին ենթաշրջանը՝ Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը»,- ասաց Թադևոսյանը։
Ինչ վերաբերվում է Մարտակերտի և Մարտունու հատվածներին, Թադևոսյանը հայտնեց, որ այնտեղ համեմատաբար իրավիճակը հանգիստ է։
«Մեկ-մեկ հնչում են կրակոցներ, բայց ոչ խաղաղ բնակավայրների ուղղությամբ»,- եզրափակեց Թադևոսյանը։
Կարդա նաև
Դոն Կիխոտը՝ 21-րդ դարում, կամ ի՞նչ պատահեց «Մի անգամ դպրոցում». ֆիլմի երկրորդ մասն արդեն մեծ էկրաններին է
- Get link
- X
- Other Apps
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps