Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախն Ուկրաինայի վաճառած «Սմերչ» տեսակի հրթիռներից - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

    • ՇՈՈՒԲԻԶՆԵՍ
    • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    • ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒ
    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
    • ՍՈՑՑԱՆՑԵՐ
    • ՍԿԱՆԴԱԼ
  • Լրահոս

    Բաժանորդագրվեք մեզ Telegram-ում
    Home / Բանակ / Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախն Ուկրաինայի վաճառած «Սմերչ» տեսակի հրթիռներից

    Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախն Ուկրաինայի վաճառած «Սմերչ» տեսակի հրթիռներից

    Բանակ


    Ուկրաինան վաճառել է Ադրբեջանին իր ունեցած «Սմերչ» տեսակի հրթիռների մեծ մասը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

    Նրա խոսքով՝ Ստեփանակերտում մեծ ուշադրությամբ հետեւում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, Թուրքիայի վարքագծին: Ուկաինայի նախագահի վերջին այցը Թուրքիա եւ արված հայտարարությունները, ինչպես նաեւ ստորագրված պայմանագրերը, բնականաբար, առաջացրել են որոշակի վրդովմունք արցախի ժողովրդի շրջանում:

    «Փաստորեն, մենք տեսնում ենք մեր բարեկամական ուկրաինական ժողովրդի հերթական միությունը պետության հետ, որի գաղափարախողությունն է նացիզմը: Դա շատ տհաճ եւ վտանգավոր փաստ է: Բնականաբար, ուկրաինացի ժողովուրդն ինքն է ընտրում իր կառավարությանը: Սակայն ներկայիս գործողություններն ուղղված են նաեւ հենց ուկրաինացի ժողովրդի դեմ: Չէ՞ որ դեռեւս չի եղել եւ ոչ մի պետություն, որը սերտ կապեր կունենար ֆաշիստների հետ եւ հեռանկարում չունենար խնդիրներ հենց այդ պետության հետ: Իսկ այն, որ Թուրքիան չի կարող լինել ուկրաինացի ժողովրդի բարեկամը, փաստ է: Քանի որ նրանք հետապնդում են սեփական ծրագրերը: Փաստացի ընդդեմ եղբայրական Ռուսաստանի Թուրքիայի հետ պայմանագիր կնքելը չեմ կարծում, որ ուկրաինացի ժողովրդի ցանկությունն է: Մեզ համար անհասկանալի է նաեւ Ուկրաինայի սերտ համագործակցությունն Ադրբեջանի հետ: «Սմերչ» սարքավորումների եւ համանման զենքի մեծամասնությունը մատակարարել է Ուկրաինան: 2004 թվականից մինչեւ 2018-19 թվականներն ինտենսիվ առեւտուր է տեղի ունենում Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ: Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ուկրաինացի կամավորներ պայքարել են Ադրբեջանի կողմից: Դա աբսուրդ է: Սլավոնական պետությունը, եղբայրական ժողովուրդը պայքարել է քրիստոնյաների դեմ Ադրբեջանի կողմից: Սակայն եթե այն ժամանակ դա ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ՝ հաշվի առնելով ԽՍՀՄ փլուզումը, փողերի պակասը, ապա այժմ դա ունի այլ բացատրություն: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը վերաբերում է աշխարհայացքին, պետության կառուցման փիլիսոփայությանը: Ուկրաինայի դեպքում դա ցավ է պատճառում, քանի որ այդպիսի քաղաքականությունը դրական ոչնչի չի հանգեցնի: Կգա ժամանակ, երբ ուկրաինացի ժողովուրդն իր մաշկի վրա կզգա Թուրքիայի հետ «եղբայրական» հարաբերությունների բոլոր տանջանքները: Եթե ենթադրենք, որ Ղրիմն «ազատագրելու» թուրքական սցենարը հաջողվի, ապա Ղրիմը երբեք չի լինի ուկրաինական: Այնտեղ Թուրքիան պարզապես կստեղծի թուրքական խանություն: Սակայն այդ սցենարը երբեք կյանքի չի կոչվի»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը:
    Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախն Ուկրաինայի վաճառած «Սմերչ» տեսակի հրթիռներից Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախն Ուկրաինայի վաճառած «Սմերչ» տեսակի հրթիռներից Reviewed by Elstyle.am on 10/18/2020 Rating: 5
    Կիսվել
    Facebook Twitter Google+
    Բաժանորդագրվեք մեզ Telegram-ում
    Բանակ

    Լրահոս

    Ամենադիտվածները

    • CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի և հայտնի աստղերի, մենակատարների կատարմամբ
      CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի և հայտնի աստղերի, մենակատարների կատարմամբ
    • Տեսահոլովակի պրեմիերա․ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան - «Լույս Է Գալիս»
      Տեսահոլովակի պրեմիերա․ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան - «Լույս Է Գալիս»
    • Մի քանի երկիր բոյկոտել են «Եվրատեսիլ»-ը Իսրայելի մասնակցության հաստատման պատճառով
      Մի քանի երկիր բոյկոտել են «Եվրատեսիլ»-ը Իսրայելի մասնակցության հաստատման պատճառով
    • Ծնվել է Եվա Բաղդասարյանի առաջնեկը
      Ծնվել է Եվա Բաղդասարյանի առաջնեկը
    • Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե - «Շատ-շատ»
      Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե - «Շատ-շատ»

    Facebook

    ովքեր ամուսնացան 2023-ին

    2025 ELstyle.am™.


    Կայքի նյութերը և լուսանկարները, մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, պարտադիր է` ELstyle.am-ի գրավոր համաձայնությունը և ELstyle.am-ին հղումը (hyperlink):

    Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը, առանց` ELstyle.am-ի գրավոր համաձայնության, արգելվում է:

    Կայքում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն` ELstyle.am-ի խմբագրության տեսակետը:

    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

    Հեռախոս՝ + /374 95/ 58-24-70:

    Էլ-փոստ՝ exclusivelife.am@gmail.com
    Պատրաստված է՝