Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի ընկերներից Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նամակ է ուղղել ընկերոջը․
«Գիտեմ երկար էիր սպասում այս նամակին` կներես ուշացա, ուշացա քեզ նամակ գրելուց ու հիմա գրում եմ գիտակցելով, որ չես տեսնելու…
Դու պատմում էիր մի տան մասին ու ես քեզ ասեցի, որ ես ունեմ էդ տունը, որտեղ կա մի քանի սենյակներ ու էդ սենյակներից մեկում կա քո տեղը:
էդ տեղը երբեք չի դատարկվի հիշի ու ես կհիշեմ էդ սենյակը` միշտ զբաղված ա լինելու…
Գնալուցդ առաջ ասեցիր. «լացել չկա չեմ մեռել »: Հարցրեցի, երբ ենք հանդիպում ասեցիր՝ 6 ամսից ու ես հիմա լացում եմ ու 6 ամիսը չի անցել:
Հիշում ես, որ պիտի գնանք Պիծեռ, սպասում եմ արի, որ գնանք: Սպասում եմ ու դեռ պիտի շատ տեղեր գնանք: Արի գնանք, նստենք այգում ու լսենք ռաբիզ երգեր ու մեկս մեկին երգեր փոխացենք, արի, որ նորից քո համար հավի թևիկներ բերեմ, որ ուտես, վերջապես արի…
Ընկեր էս բառը քո համար էր, չնայած դու ընկեր չէիր ուղղակի դու մարդ էիր, դու ախպեր էիր, դու աշխատանքի ընկեր էիր, դու իմ ուսանողական հիշողություն էիր: Ուզում եմ նորից զանգես ասես «Ջանիկ ո՞նց ես, ինչ կա նորություն կյանքումդ»… հա մոռացա ասեմ Masterclass-ները նայում եմ, քո տեղն էլ եմ նայում:
Դու ինձ ճանաչում էիր, դու ինձ սիրում էիր, դու ինձ գիտեիր էնպես ինչպես ես ինձ, իսկ հիմա ես ինձ չեմ ճանաչում: Դու ինձ սովորեցրեցիր սիրել, սիրել ինքդ քեզ, պայքարել ու ձգտել: Ամեն անգամ երբ հանդիպում էինք, հարցնում էիր`ոնց եմ աշխարհը փոխելու, ես ունեմ հիմա էդ հարցի պատասխանը` աշխարհը փոխողներ ծնվում են ու դու պիտի փոխեիր էս անիմաստ աշխարհը:
Էնքան բարդ էր քեզ գտնելը, քեզ ունենալը, քո նման ընկեր ու սենց հեշտ կորցնել: Ես քեզ չեմ կորցրել, ես քեզ նորից կգտնեմ, դու սպասի…»։
Կարդա նաև
Դոն Կիխոտը՝ 21-րդ դարում, կամ ի՞նչ պատահեց «Մի անգամ դպրոցում». ֆիլմի երկրորդ մասն արդեն մեծ էկրաններին է
- Get link
- X
- Other Apps
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps