«Ադրբեջանը չկարողացավ պահել հրադադարի իր խոստումը». Սերժ Թանկյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ադրբեջանը չկարողացավ պահել հրադադարի իր խոստումը». Սերժ Թանկյան




Ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների փորձերին: Ռոք երաժիշտն իր Twitter-ում հայտնել է`



«Ադրբեջանը չկարողացավ պահել հրադադարի իր խոստումը եւ հրադադարից առաջ եւ, նույնիսկ, հետո շարունակում է թիրախավորել տարբեր շրջանները»:

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում կայացած` Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների` 12 ժամ տեւած հանդիպումից հետո կողմերը համաձայնության էին եկել այսօր ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով հրադադար հայտարարել: